Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Երևանի «Դիվա» գիշերային ակումբի մոտ. հնչել են կրակոցներ, կան վիրավորներ

23 Հունիս, 2018 12:15
Արտակարգ դեպք Երևանի «Դիվա» գիշերային ակումբի մոտ. հնչել են կրակոցներ, կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 23-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածներից իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Բագրևանդ թաղամասում գտնվող «Դիվա» գիշերային ակումբի մոտից: Այս պահին քննիչները Վ. Լաչինյանի գլխավորությամբ դեպքի վայրի զննություն են իրականացնում:

Ոստիկանները, քննիչներն ու փորձագետը դեպքի վայրում հայտնաբերել են բազմաթիվ արնանման հետքեր, կրակված մեկ պարկուճ, ինչպես նաև BMW մակնիշի 26 FF 260 համարանիշի ավտոմեքենա:

Ավտոմեքենայի վրա նույնպես կան անրանման հետքեր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին