Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

Կորած Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքներն Աբովյանում ավարտվել են անարդյունք

23 Հունիս, 2018 12:07
Կորած Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքներն Աբովյանում ավարտվել են անարդյունք

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում կորած 14-ամյա երեխայի՝ Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք: Այս մասին տեղեկացրեցին ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Որոնողական աշխատանքներն իրականացվել են Աբովյան քաղաքի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ միկրոշրջաններում, Երևանյան փողոցից մինչև Ջրաբեր գյուղ տանող ավտոճանապարհ, Երևանյան փողոցից դեպի Սարալանջ փողոց, Հատիսի – Ռոսիայի – Նաիրյան – Օգոստոսի 23 – Երիտասարդական – Հանրապետության փողոցներում, Աբովյան – Արզնի խճուղու մինչև 3-րդ կմ, բոլոր դպրոցների և մանկապարտեզների մոտակայքերում:

Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են կասկածվող վայրերի տեսախցիկների տեսագրությունների դիտում: Որոնողական աշխատանքներում ներգրավված են ՀՀ ԱԻՆ ՓԾ Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 29 փրկարար, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ոստիկանության 8 աշխատակից և 40 կամավոր:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին