Կարևոր իրադարձություններ

Երևանում հուշանվեր թղթադրամներով փորձել են «Այֆոն 7» հեռախոս գնել

23 Հունիս, 2018 11:34
Երևանում հուշանվեր թղթադրամներով փորձել են «Այֆոն 7» հեռախոս գնել

Հունիսի 21-ին ոստիկանության Ավանի բաժանմունքնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ երևանցի Ժիրայր Հովհաննիսյանը և Վաղարշապատի բնակիչ Էլմիրա Մալխասյանը Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածում հուշանվեր թղթադրամներով պետք է բջջային հեռախոս գնեն:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նրանք հայտնաբերվեցին Գայի պողոտայում և խարդախություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Ավանի բաժանմունք:
Պարզվել է, որ հունիսի 10-ին Էլմիրա Մալխասյանը խաբեությամբ 600 ԱՄՆ դոլար անվանական արժեքով հուշանվեր հանդիսացող թղթադրամով մի քաղաքացու «Այֆոն 7» բջջային հեռախոսի է տիրացել: 
Վերջիններս տվել են խոստովանական բացատրություններ, որ բացի նշված դեպքից մայիս և հունիս ամիսներին նրանք Երևանի տարբեր վարչական շրջաններում կատարել են նմանատիպ այլ խարդախություններ:
51-ամյա Ժիրայր Հովհաննիսյանը ձերբակալված է:
Կատարվում է քննություն:
Կասկածներ կան, որ նրանց գործողությունից հնարավոր է տուժած լինեն այլ քաղաքացիներ ևս, որոնք կարող են դիմել ոստիկանության Ավանի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով:

 

Լրահոս

Դիտել ավելին