Կարևոր իրադարձություններ

«Ադրբեջանին ուղղաթիռների վաճառքի դեմ բողոքն արդեն ԱՄՆ Կոնգրեսում, Պետդեպում ու Պենտագոնում է»

23 Հունիս, 2018 11:01
Հեղինակ՝ Սուրեն Սարգսյան
«Ադրբեջանին ուղղաթիռների վաճառքի դեմ բողոքն արդեն ԱՄՆ Կոնգրեսում, Պետդեպում ու Պենտագոնում է»
Երեկ առավոտյան կապվել էի Վաշինգտոնի հայ դատի գրասենյակի հետ: Ընկերոջս` Արամ Համփարյանին ուղարկել էի ամերիկյան ուղղաթիռների վերաբերյալ նյութերը, որոնք հայտնվել են Բաքվում: Ընդհանրապես Արամի հետ շատ ենք խոսել ամերիկյան զենքի վաճառքի իրավական արգելքների մասին: Այո, արգելվում է ամերիկյան զենքի, ռազմական պարագաների, ինչպես նաև կրկնակի նշանակության, կամ պոտենցիալ ռազմական նշանակության վերածվող ցանկացած ապրանքատեսակի վաճառք հակամարտող կողմերին: Էլ չեմ ասում 907-րդ բանաձևը: 

Կից ներկայացնում եմ նամակը` նաև իրավական բոլոր հիմնավորումներով:

Չնայած Հայաստանից դեռ արձագանք չկա, հայ դատի գրասենյակը արդեն մտավ թեմայի մեջ: Նույնիսկ, եթե սա իմ ու հայ դատի գրասենյակի կռիվնա, մենք կանենք: Ամերիկյան զենքը մեր զինվորներին երբեք չի սպառնացել ու չպետք է սպառնա:
 

Լրահոս

Դիտել ավելին