Կարևոր իրադարձություններ

Սպարտակ Սեյրանյանը մինչ մանդատ ստանալը գործազո՞ւրկ էր. «Փաստ»

23 Հունիս, 2018 09:55
Սպարտակ Սեյրանյանը մինչ մանդատ ստանալը գործազո՞ւրկ էր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայիսի 16–ին Ազգային ժողովի պատգամավոր դարձած Սպարտակ Սեյրանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: 

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր արտահերթ նիստում պատգամավորական մանդատ տրամադրեց Սպարտակ Սեյրանյանին այն բանից հետո, երբ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանը վայր էր դրել պատգամավորի մանդատը: Իսկ համամասնական ցուցակի հաջորդ համարը Բաբայանից հետո Սպարտակ Սեյրանյանն էր:

Սեյրանյանը օրենսդիր մարմնում է եղել նաև տարիներ առաջ: 2006 թ. նա պատգամավոր էր ընտրվել ՀՅԴ համամասնական ցուցակով: 2008 թ. նախագահի հրամանագրով նշանակվել էր Կրթության և գիտության նախարար: Այդ պաշտոնին, սակայն, նա մնաց միայն մեկ տարի՝ ազատվեց աշխատանքից 2009 թ.՝ իշխանական կոալիցիայից ՀՅԴ–ի դուրս գալու կապակցությամբ:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին