Կարևոր իրադարձություններ

Դատավոր Արմեն Բեկթաշյանը կհրաժարվի՞ քննել հանցավոր խմբի գործը. «Ժողովուրդ»

23 Հունիս, 2018 09:37
Դատավոր Արմեն Բեկթաշյանը կհրաժարվի՞ քննել հանցավոր խմբի գործը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը հրաժարվի քննել 2015 թվականին Ազգային անվտանգության ծառայության կողմից հայտնաբերված Նորք-Մարաշ վարչական շրջանի հանցավոր խմբի գործը:

Ըստ մեզ հասած լուրերի` դատավորը հայտարարել է, թե այս քայլին գնում է, քանի որ ԲԴԽ անդամ լինելով` չի հասցնում լիարժեք քննել առանց այն էլ մեծ աղմուկ հանած գործը: Դատական համակարգում խոսակցություններ կան, որ չի բացառվում այդ գործը չքննելու ցանկությունը պայմանավորված է թավշյա հեղափոխության հետ:

Մասնավորապես, նոր Հայաստանի պայմաններում դատավորներն այլեւս չեն աշխատում Բաղրամյան 26-ից իջեցված հրահանգներով, հետեւաբար Բեկթաշյանն էլ չի ցանկանում «մատերի արանքով» նայել այդ գործին, որպեսզի հետո ստիպված չլինի անձամբ պատասխանատվություն կրել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություններ ստանալ Բեկթաշյանից, սակայն նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին