Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    482,5

  • EUR

    560,5
    568,5

  • RUB

    7,49
    7,74

Կարևոր իրադարձություններ

Ինչու դեռևս չի շահագործվել Ստեփանակերտի օդանավակայանը. «Ժողովուրդ»

23 Հունիս, 2018 09:09
Ինչու դեռևս չի շահագործվել Ստեփանակերտի օդանավակայանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման պետք է հանձնվեր դեռ 2012թ-ի հոկտեմբեր ամսին: Բայց առ այսօր օդանավակայանը շահագործման չի հանձնվել քաղաքացիական օդանավերին հարված հասցնելու Ադրբեջանի սպառնալիքների պատճառով: Ըստ ամենայնի՝ Ադրբեջանի զայրույթն իրականում խորը արմատներ ունի և կապված է 2011թ. Սերժ Սարգսյանի հայտարարության հետ, թե ինքը կլինի Երևան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևորը:

«Ժողովուրդ» օրաթերթի դիվանագիտական աղբյուրների համաձայն` Ադրբեջանի տարբեր պաշտոնյաներ հայտարարել են, թե եթե Սերժ Սարգսյանը լինի առաջին ուղևորը, կխոցեն ինքնաթիռը, իսկ եթե այդպիսի հայտարարություն չլիներ, կթողնեին, որ թռիչքը կայանար:

Իհարկե այս ամենը միայն խոսակցությունների մակարդակով են, սակայն փաստն այն է, որ մինչև այժմ Ստեփանակերտի օդանավակայանից չեն սկսվել կանոնավոր փոխադրումները, իսկ այդ հարցի ձգձգման պատճառն էլ հենց Ադրբեջանի քաղաքականությունն է:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե երբ կլինեն Երևան-Ստեփանակերտ կանոնավոր չվերթեր, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Մենք չենք հրաժարվել այդ նպատակից, և ուշ, թե շուտ, օդանավակայանը կսկսի գործել»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին