Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ-ФСБ. նոր մասկի շոուների ենք ականատես լինելու. «Ժամանակ»

23 Հունիս, 2018 08:27
ԱԱԾ-ФСБ. նոր մասկի շոուների ենք ականատես լինելու. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ԱԱԾ աշխատակիցները լծվել են հին, վաղուց փոշով ծածկված նամակները հանելու և դրանց ընթացք տալու գործին: Ըստ այդմ՝ առաջիկայում մասկի-շոուներ կլինեն ոչ միայն պաշտոնյաների տներում, այլև խոշոր ընկերություններում:

ՀՀ ԱԱԾ-ն համագործակցում է ռուսական ФСБ-ի հետ՝ նպատակ ունենալով բացահայտել Հարավկովկասյան երկաթուղում տարիներ ի վեր ՀՀ իշխանությունների քթի տակ, երբեմն նրանց հետ համագործակցելով՝ իրականացված թալանը: Այս անգամ, սակայն, տեղեկացանք, որ ՀԿԵ ղեկավարության կոռուպցիոն գործարքների մասին բավականին ծավալուն մի նամակ է հանձնվել ռուսական իրավապահ մարմիններին, Ռուսական երկաթուղիների ղեկավարությանը, Վլադիմիր Պուտինի աշխատակազմ: Նմանատիպ  նամակներ ԱԱԾ-ն նախկինում էլ է ստացել, սակայն քանի որ տարիներ ի վեր ՀԿԵ ռուս ղեկավարների հետ երկաթուղին թալանել են նաև հայ ԿԳԲ-շնիկները, այդ նամակները մոռացության են տվել:

Այժմ որքան էլ ՀԿԵ գործերի կառավարիչ Կարեն Անտոնյանը պատերի տակ հայտարարի, թե «Վանեցյանը ընկերս է, մենք պրոբլեմ չունենք», շուտով ականատես ենք լինելու նոր մասկի-շոուների՝ հայ-ռուս ուժայինների կատարմամբ»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին