Կարևոր իրադարձություններ

Նախորդ իշխանությունների՞ն ենք պարտական. «Հրապարակ»

23 Հունիս, 2018 08:06
Նախորդ իշխանությունների՞ն ենք պարտական. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

-Ինչպե՞ս է բյուջեի վիճակը՝ հարցրինք ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին։

«Ասեմ՝ իմանաք, որ մենք ունենք կայացած ինստիտուտ՝ ի դեմս մեր հարկաբյուջետային համակարգի, եւ եթե ուշադրություն դարձնեք, ապա ոչ միայն վերջին հեղափոխության, այլեւ վերջին 10-15 տարիների ընթացքում կատարված իրադարձությունների ընթացքում համակարգն իր բնականոն հունից չի շեղվել, բարեբախտաբար, եւ ռիսկեր չկան։ Ասեմ նաեւ, որ մինչ հեղափոխությունը առաջանցիկ տեմպերով էր եկամտային մասը կատարվում, այսինքն՝ բավականին լավ վիճակ էր»։

-Նախորդ իշխանությունների՞ն ենք պարտական։

«Կարծում եմ, մենք՝ բոլորով, իրար հետ պարտական ենք մեր հարկ վճարողներին»։

-Իսկ ե՞րբ եք բարձրացնելու թոշակ-աշխատավարձ՝ ժողովուրդը սպասում է։

«Այդ որոշումները պետք է լինեն հավասարակշռված ու հաշվեկշռված եւ ո՛չ մեկանգամյա»։

-Իսկ առաջիկայում կարո՞ղ ենք նման բան ակնկալել։

«Իհարկե՝ ոչ»։

Ավելին՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին