Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    482,5

  • EUR

    559
    567

  • RUB

    7,46
    7,71

Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի ռազմաօդային ուժերը 15 քուրդ զինյալի են չեզոքացրել Իրաքի հյուսիսում

22 Հունիս, 2018 23:40
Թուրքիայի ռազմաօդային ուժերը 15 քուրդ զինյալի են չեզոքացրել Իրաքի հյուսիսում

Թուրքիայի ռազմաօդային ուժերն Իրաքի հյուսիսում իրականացված օդային արշավի ընթացքում չեզոքացրել են երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության 15 անդամի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով թուրքական Զինուժի գլխավոր հրամանատարությանը:

«Օդային արշավի ընթացքում Իրաքի հյուսիսային Գարա շրջանում 15 զինված ահաբեկչի են չեզոքացրել», - ասվում է հաղորդագրության մեջ:

Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ Թուրքիայում 2015-ին վերսկսված զինված հակամարտությունից ի վեր քուրդ ապստամբների հարձակումների հետևանքով ավելի քան 900 զինծառայող և ոստիկան է զոհվել:

Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ այդ ընթացքում Թուրքիայի անվտանգության ուժերն ավելի քան 10 000 քուրդ զինյալի են վնասազերծել:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին