Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483

  • EUR

    564,5
    572,5

  • RUB

    7,18
    7,43

Կարևոր իրադարձություններ

Airbus-ը սպառնացել է հեռանալ Մեծ Բրիտանիայից Brexit-ի պատճառով

22 Հունիս, 2018 22:58
Airbus-ը սպառնացել է հեռանալ Մեծ Բրիտանիայից Brexit-ի պատճառով

Եվրոպական Airbus օդատիեզերական ընկերությունը կոչ է արել համաձայնության գալ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգի շուրջ և սպառնացել է երկրից կոնցեռնի հեռացմամբ:

«Առանց համաձայնության սցենարն անմիջականորեն սպառնում է Airbus-ի ապագային Մեծ Բրիտանիայում», - DW.com-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ: 

Եթե Լոնդոնը լքի ԵՄ-ն, մասնավորապես՝ եվրոպական ներքին շուկան և մաքսային միությունն առանց համապատասխան համաձայնագիր ստորագրելու, դա «զգալի կերպով կխախտի» Airbus-ի աշխատանքը Մեծ Բրիտանիայում:

Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ կոնցեռնի վնասներն այդ սցենարի պարագայում գնահատվում են շաբաթական մեկ մլրդ եվրո:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին