Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    487

  • EUR

    549
    557

  • RUB

    7,26
    7,51

Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե որն է իր ամենասիրելի ֆուտբոլի հավաքականը

22 Հունիս, 2018 22:50
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե որն է իր ամենասիրելի ֆուտբոլի հավաքականը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակ չունենալու պատճառով չի հասցնում հետևել ֆուտբոլի աշխարհի առաջնության բոլոր խաղերին, սակայն երբեմն հետաքրքրվում է, թե որ խաղն ինչ հաշվով է ավարտվել: Այս մասին ՀՀ վարչապետն ասել է «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ո՞ր հավաքականին է երկրպագում Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում:

«Ես չեմ հասցնում հետևել բոլոր խաղերին: Երբեմն հետաքրքրվում եմ, թե որ խաղը ինչ արդյունքներով ավարտվեց։ Առաջին խաղը, որին հետևեցի Մոսկվայում, շատ հետաքրքիր էր, և ես տպավորված էի Ռուսաստանի հավաքականի խաղի արդյունքով», – ասել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ ինքը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուն է, որը իր ամենասիրելի թիմն է:

Հարցին, թե ի՞նչ ընդհանուր բան կա ֆուտբոլի և քաղաքականության միջև, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ ֆուտբոլում և քաղաքականության մեջ հաղթում է այն թիմը, որն ունի իրական թիմային ոգի և լավ լիդեր»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին