Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

Սիրիական խոշոր ընդդիմադիր խմբավորումն անցել է կառավարական բանակի կողմը

22 Հունիս, 2018 22:35
Սիրիական խոշոր ընդդիմադիր խմբավորումն անցել է կառավարական բանակի կողմը

Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր զորամիավորման խոշոր խմբավորումն անցել է սիրիական կառավարության կողմը: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնից:

«Հունիսի 22-ին ապասրացման հարավային գոտում «Սիրիական ազատ բանակի» գրոհայինների հետ ռուսական կենտրոնի ներկայացուցիչների վարած բանակցություններից հետո խոշորագույն խմբավորման առաջնորդը հայտարարել է սիրիական կառավարության կողմն անցնելու մասին», - ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, նշվում է, որ ուրբաթ երեկոյան սիրիական կառավարական զորքերի առաջին ստորաբաժանումները մտել են Դամա և Ալ-Շիահ բնակավայրեր հարավային դեէսկալացիոն գոտում:

Ընդդիմադիր խմբավորման ղեկավարը հայտարարել է նաև, որ իր զորամիավորումը սիրիական բանակի հետ միասին պայքարելու է Սիրիայի հարավում «Ջեբհաթ ան-Նուսրայի» և «Իսլամական պետության» դեմ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին