Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

Յուրացումներ կատարելու համար Գոռավանքի համայնքապետի նկատմամբ հարուցվել է քրեական գործ

22 Հունիս, 2018 22:28
Յուրացումներ կատարելու համար Գոռավանքի համայնքապետի նկատմամբ հարուցվել է քրեական գործ

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը և Արարատի բաժնի ծառայողները հետախուզական միջոցառումներով պարզել են, որ Գոռավանի համայնքապետ Արսեն Բազիկյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, պաշտոնավարման տարիներին ապօրինություններ է կատարել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայանության հետ կապի և լրատվության վարչությունից, Արսեն Բազիկյանը անձնական նպատակներով մի քանի տարի շահագործել է «Խոսրով» պետական արգելոցում գտնվող ավազահանքը, համայնքին հատկացված տրակտորը շուկայականից ակնհայտ ցածր գնով վաճառել է եղբորը , օտարել է համայնքին պատկանող կոմբայնը՝ ստացած գումարը անհայտ նպատակներով օգտագործելով:

Համայնքի միջոցներով ձեռք է բերել «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենա, որը մի քանի տարի շարունակ օգտագործելուց հետո օտարել է, իսկ որոշ ժամանակ անց մեքենան 4 հազար դոլարով վաճառել՝ յուրացնելով գումարը:

Բացի այդ, Բազիկյանը համայնքի բյուջեից 4 միլիոն 500 հազար դրամ է դուրս գրել գյուղի հուշաքարի շինարարական աշխատանքների համար՝ մոտ 40 մարդու ձևակերպել է աշխատող դարձյալ յուրացնելով գումարը:

Ոստիկանության Արարտի բաժնում յուրացումների և պաշտոնեական կեղծիքի փաստերով քրեական գործ է հարուցվել: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին