Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479
    482

  • EUR

    556,5
    564,5

  • RUB

    7,61
    7,86

Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանը զրկվել է Արթիկի պատվավոր քաղաքացու կոչումից

22 Հունիս, 2018 21:40
Մանվել Գրիգորյանը զրկվել է Արթիկի պատվավոր քաղաքացու կոչումից

Արթիկի ավագանին հունիսի 22-ին որոշում կայացրեց զրկել Մանվել Գրիգորյանին Արթիկի պատվավոր քաղաքացու կոչումից:

Նիստն արտահերթ էր և ավագանու քննարկման էր ներկայացվել Մանվել Գրիգորյանին՝ Արթիկի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը:

Ինչպես ներկայացված էր նիստին, Արթիկ համայնքի ղեկավարը և ավագանու անդամները, համայնքապետարանի և նրա ենթակա հիմնարկների աշխատակիցները, Արթիկի ողջ հանրությունը խորը զայրութով և հիասաթափությամբ են ընդունել Երկրապահ Կամավորական Միության վարչության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի կատարած չարաշահումների վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված բացահայտումների մասին տեղեկատվությունը:

Բազմաթիվ քաղաքացիներ պահանջում են Մանվել Գրիգորյանին զրկել Արթիկ համայնքի պատվավոր քաղաքացու կոչումից, որը նրան տրվել է 2006 թվականի նոյեմբեր ամսին:

Մանվել Գրիգորյանին կոչումը շնորհվել էր 2006 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 15 որոշմամբ:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին