Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483

  • EUR

    562,5
    570,5

  • RUB

    7,2
    7,45

Կարևոր իրադարձություններ

ՕՊԵԿ-ի անդամ երկրները համաձայնության են եկել նավթի արդյունահանման ծավալները ավելացնելու մասին

22 Հունիս, 2018 21:38
ՕՊԵԿ-ի անդամ երկրները համաձայնության են եկել նավթի արդյունահանման ծավալները ավելացնելու մասին

Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) անդամ երկրներն ուրբաթ համաձայնության են եկել նավթի արդյունահանման ծավալների ավելացման շուրջ՝ Վիեննայում կնքված գործարքի շրջանակներում:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրանական պատվիրակության աղբյուրին, կազմակերպության անդամ երկրների կողմից արդյունահանման ծավալների ավելացումը կազմելու է օրական մոտ 400 000 բարել:


«Պայմանավորվածություն է ձեռք բերվել արդյունահանման ծավալների ավելացման մասին, համաձայնագիրը կպահպանվի մինչև դեկտեմբերի վերջը: Ավելացումը կլինի միլիոն բարելի սահմաններում, սակայն իրականում չի հասնի այդ ցուցանիշին, քանի որ որոշ երկրներ չեն կարողանա անել դա տարբեր պայմանների պատճառով», - ասել է գործակալության աղբյուրը:

Նրա խոսքով՝ նավթի արդյունահանման ծավալների ավելացումը կսկսի հուլիսին:

Նշենք, որ ՕՊԵԿ-ը և կազմակերպության կազմում չընդգրկված մի շարք երկրներ 2016-ի վերջին Վիեննայում համաձայնագիր էին կնքել նավթի արդյունահանման ծավալների կրճատման մասին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին