Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479
    482

  • EUR

    555
    563

  • RUB

    7,49
    7,74

Կարևոր իրադարձություններ

Արցախի պատգամավորներ Արմո Ծատրյանն ու Լեռնիկ Հովհաննիսյանը վայր են դրել մանդատները

22 Հունիս, 2018 19:58
Արցախի պատգամավորներ Արմո Ծատրյանն ու Լեռնիկ Հովհաննիսյանը վայր են դրել մանդատները

Արցախի Ազգային ժողովի պատգամավորներ Արմո Ծատրյանն ու Լեռնիկ Հովհաննիսյանը հրաժարականի դիմումներ են ներկայացրել:

Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից  հայտնում են, որ Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 22-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արմո Ծատրյանը և Լեռնիկ Հովհաննիսյանը հունիսի 22-ին ներկայացրել են հրաժարականի դիմումներ:

«Ազգային ժողովի կանոնակարգ»  օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում ու հրապարակում է Ազգային ժողովի նախագահը և ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին