Կարևոր իրադարձություններ

Բելգիային բաժին է ընկել Եվրամիությունում բռնագրավված ողջ կոկաինի 43 տոկոսը

22 Հունիս, 2018 18:42
Բելգիային բաժին է ընկել Եվրամիությունում բռնագրավված ողջ կոկաինի 43 տոկոսը

2016 թվականին ԵՄ-ի երկրների մաքսայինների կողմից բռնագրավված 70,9 տոննա կոկաինից մոտավորապես 30 տոննան առգրավվել է Բելգիայի մաքսանենգներից: Այդ մասին հայտնել է Le Soir թերթը:

Ինչպես գրում է հրատարակությունը, թմրանյութը գտնում ցին տրակտորների անիվներում, թղթի արդյունաբերական գլանափաթեթներում, անանասներով տուփում, «Կադիլակի» թափքի թաքստարաններում եւ այլ գաղտնի տեղերում: Վկայակոչելով անտվերպենյան նավահանգստի մաքսային վարչակազմի ներկայացուցչին՝ հրատարակությունը նշում է, որ կոկաին «գտնում են ամենուրեք կամ գրեթե ամենուրեք»: 2016 թվականին առգրավվել էր 30,3 տոննա: Իսպանիան, որին ընդունված է համարել «Եվրոպա կոկաինի գլխավոր մուտքի դարպասները», իր 15,5 տոննայով շատ հետ է մնացել Բելգիայից:

Դրա հետ մեկտեղ, թերթի տվյալներով, Անտվերպենի նավահանգիստ ժամանող ներմուծված արտադրանքի միայն մոտավորապես 1,5 տոկոսն է ենթարկվում խիստ մանրակրկիտ զննության: Անտվերպենի նավահանգստային մաքսատան ստորաբաժանումը, որն զբաղվում է թմրանյութերի հայտնաբերմամբ, այսօր հաշվում է 13 մարդ: 2018 թվականին պլանավորում է այն ուժեղացնել եւս վեց մասնագետով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին