Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

Ցանկանում ենք ժամանակ տալ մյուս կուսակցություններին, որ պատրաստվեն ընտրություններին․ Նիկոլ Փաշինյան

22 Հունիս, 2018 18:30
Ցանկանում ենք ժամանակ տալ մյուս կուսակցություններին, որ պատրաստվեն ընտրություններին․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է հարցին, թե ինչու են որոշել արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել մեկ տարվա ընթացքում:

Վարչապետի խոսքով՝ այդ քայլին գնացել են մյուս քաղաքական ուժերին ժամանակ տալու համար: «Մեր գլխավոր նպատակն է եղել հավասար պայմաններ ստեղծել բոլոր քաղաքական ուժերի համար, քանի որ քաղաքական ուժերի մեծ մասը ընդհանրապես չէին սպասում, որ նման բան տեղի կունենա Հայաստանում:

Մենք, իհարկե, ցանկանում ենք հաղթել ընտրություններում, և մենք կաշխատենք այդ ուղղությամբ, պարզապես մենք ցանկանում ենք նաև ժամանակ տալ մյուս կուսակցություններին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան պատրաստվել ընտրություններին»,- ասել է Փաշինյանը:
 
Անդրադառնալով կոռուպցիոն խնդրին՝ վարչապետը նշել է, որ այս ամբողջ ընթացքում դրական և մեծ փոփոխությունների հաղթանակը մարդկանց գիտակցության մեջ է։
 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին