Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը պետք է ներողություն խնդրի Մանվել Գրիգորյանից․ փաստաբան

22 Հունիս, 2018 16:50
Նիկոլ Փաշինյանը պետք է ներողություն խնդրի Մանվել Գրիգորյանից․ փաստաբան

ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը չպետք է գտնվի անազատության մեջ: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Նրա խոսքով` պետական մարմինները, հաշվի չառնելով Մանվել Գրիգորյանի հիվանդությունները, նրան կալանքի տակ են վերցրել: «Սա միջազգային նորմերով որակվում է որպես անմարդկային, ծանր հանցագործություն»,- ասաց փաստաբանն ու հավելեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է ներողություն խնդրի Մանվել Գրիգորյանից։

Նա նշեց, որ Փաշինյանը կանխակալ վերաբերմունք է ցուցաբերել Մանվել Գրիգորյանի նկատմամբ: Այնուհետեւ Լեւոն Բաղդասարյանը ներկայացրեց Փաշինյանին ուղղված բաց նամակը, որում նա ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ վարչապետի ցանկացած հայտարարություն շատերի կողմից ընկալվում է որպես 100%-անոց ճշմարտություն։

«Վարչապետի հայտարարությունից հետո լայն զանգվածներն ատելությամբ են լցվել Գրիգորյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ։ Համացանցը լցվել է նրա եւ նույնիսկ նրա փաստաբանների հետ հաշվեհարդարի տեսնելու կոչերով»,- հավելեց Բաղդասարյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին