Կարևոր իրադարձություններ

Արտակ Զեյնալյանը հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ

22 Հունիս, 2018 16:46
Արտակ Զեյնալյանը հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ

Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարություն իրավունքի միջոցով (Վենետիկիհանձնաժողովի հրավերով աշխատանքային այցով Վենետիկում է գտնվում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Հունիսի 22-ին նախարար Զեյնալյանը հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի ԲուքիքիոյինՀանդիպման ընթացքում նախարարը շնորհակալություն է հայտնել կառավարության հետ Վենետիկի հանձնաժողովի արդյունավետ համագործակցության համարԿողմերն արձանագրել ենոր համագործակցությունը խորացնելու երկուստեք կամք և ներուժ կա:

Նախարար Զեյնալյանը վերահաստատել է Կառավարության պատրաստակամությունը էլ արդյունավետ համագործակցել Հանձնաժողովի հետ:

Վենետիկի հանձնաժողովի նախագահը նշել էոր մեծ ոգևորությամբ են ընդունել Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների խաղաղ բնույթը

Այնուհետնախարար Զեյնալյանը ելույթ է ունեցել Վենետիկի հանձնաժողովի 115-րդ լիագումար նստաշրջանի ընթացքումԻր ելույթում նա նշել էոր Հայաստանի Կառավարության առաջնային առաքելությունն է ժողովրդի՝ իշխանությունը ձևավորելու իր անքակտելի սահմանադրական իրավունքը կյանքի կոչել՝ ապահովելով դրա համար անհրաժեշտ իրավական մեխանիզմները եւ դրան նպաստող հնարավոր բոլոր այլ պայմանները:

Նախարարը հավելել էոր իր այս առաքելության իրականացման նպատակով Կառավարությունը մտադիր է նախաձեռնել ընտրական օրենսդրության բարեփոխումներ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները Սահմանադրության պահանջներին համապատասխան  իրականացնելու նպատակովԿառավարության ծրագիրը հաստատվել է՝ մեկ տարվա ընթացքում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության ամրագրմամբ:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի և ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի ելույթներից հետո ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն նշել էոր կարևոր է՝ ընտրությունները կազմակերպվեն Վենետիկի հանձնաժողովի սկզբունքներին համապատասխանթափանցիկ և ներառական ձևովքննարկելով շահագրգիռ կողմերի բոլոր առաջարկությունները՝ կոնսենսուսի հասնելու համար և որպեսզի կուսակցությունները Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո ունենան բավարար ժամանակ ընտրություններին մասնակցելու համար:

Հանձնաժողովի պլենար նիստի Հայաստանին վերաբերվող հատվածը նախարար Զեյնալյանն ամփոփել է՝ նշելովոր ընտրական օրենսդրության փոփոխությունների փաթեթի մշակման ընթացքում հաշվի են առնվելու շահագրգիռ քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից բարձրացվող մտահոգություններըդրանք մանրամասն քննարկվելու և հասցեագրվելու են օրենսդրական փոփոխությունների նախագծի մշակման ընթացքումիսկ իր Կառավարությունը երաշխավորելու է այդ աշխատանքների հնարավորինս ներառականությունը եւ թափանցիկությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին