Կարևոր իրադարձություններ

Հսկայական թվով վիթխարի առնետները գրոհում են Շվեդիայի քաղաքի վրա

22 Հունիս, 2018 15:36
Հսկայական թվով վիթխարի առնետները գրոհում են Շվեդիայի քաղաքի վրա

Շվեդիայի Սունդսվալ քաղաքի բնակիչները գանգատվել են առնետների ներխուժումից, որոնք, ինչպես պնդում են ականատեսները, հասնում են կատուների չափերի:

Այս մասին հաղորդել Է The Local-ը:

Տեղի իշխանությունները քաղաքի շրջաններից մեկի բնակիչներին նախազգուշացրել են, որ կենդանիները կարող են վտանգավոր լինել: Քաղաքացիներին խորհուրդ են տվել դռներն ու լուսամուտները փակ պահել, իսկ դպրոցականներին դասամիջոցներին շենքերից դուրս չթողնել:

Բացի դրանից, շվեդներին խորհուրդ են տվել թույլ չտալ առնետների ներթափանցում տներ եւ ոչ մի դեպքում չկերակրել դրանց: Քաղաքում ուժեղացրել են հսկողությունը ցանկացած ուտելի աղբի նկատմամբ: Իշխանությունները կարծում են, որ անոմալ խոշոր առնետների վիթխարի թվի պատճառ Է դարձել օգտահանման կենտրոնը, որը տեղափոխման գործընթացում Է: Քանի որ հին վայրը, որտեղ գտնվում Էր կենտրոնը, դատարկվել Է, կենդանիները կեր որոնելու են շտապել քաղաք:

 

Լրահոս

Դիտել ավելին