Կարևոր իրադարձություններ

«Ապրիլյան պատերազմի հերոսն աշխատանքի է անցել ՀՀ նախագահի աշխատակազմում»

22 Հունիս, 2018 13:00
«Ապրիլյան պատերազմի հերոսն աշխատանքի է անցել ՀՀ նախագահի աշխատակազմում»

ԵՊԲՀ  ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գոռ Դարմանյանը անցավ աշխատանքի ՀՀ նախագահի աշխատակազմում: 

Մոտ մեկ ամիս առաջ նախագահ Արմեն Սարգսյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցի ընթացքում կոչ արեց, որպեսզի տարբեր կառույցներ աշխատանքի ընդունեն վիրավոր տղաներին: 

Գոռը այն տղաներից է, ում համար կարելի է շռայլել ՀԵՐՈՍ կոչումը: Գոռը ջախջախեց թշնամուն, հաղթեց առողջական խնդիրներն ու չնայած բազմաթիվ վիրավորումների՝ անցավ աշխատանքի: 
Օրինակելի վերաբերմունք հերոս տղաներին:

Նախագահ Արմեն Սարգսյանն ասում է, որ սա առաջին աշխատատեղն է, փորձելու է այլ վիրավոր տղաների էլ աշխատանքի ընդունել:

Մաղթում եմ աշխատանքային հաջողություններ»:

 

Լրահոս

Դիտել ավելին