Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,17
    7,42

Կարևոր իրադարձություններ

Նորավանի համայնքապետը 5.6 մլն դրամի չափով խողովակներ է յուրացրել. հարուցվել է քրգործ

22 Հունիս, 2018 12:53
Նորավանի համայնքապետը 5.6 մլն դրամի չափով խողովակներ է յուրացրել. հարուցվել է քրգործ

Սյունիքի մարզի դատախազությունից հունիսի 11-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժին է ուղարկվել ՀՀ վարչապետին և ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված քաղաքացու դիմումն այն մասին, որ Նորավան բնակավայրի վարչական ղեկավար Ս. Պ.-ն 2013-2017թթ. ընթացքում կատարել է յուրացումներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ դեռևս 2009թ քննված քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված և 2009թ. հոկտեմբերին քրեական մի գործով վարույթը կարճելու մասին որոշմամբ Սյունիքի մարզի Նորավան համայնքին վերադարձվել է այդ քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված Ф-12, Ф-16, Ф-32 և Ф-42 չափերի ընդհանուր 1721,2 մետր խողովակներ:

Նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Նորավան համայնքի ղեկավար Ս. Պ.-ն 2014թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացրել է իրեն վստահված, համայնքի գույք հանդիսացող առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 5 մլն. 600 հազ. ՀՀ դրամ արժեքով վերոնշյալ խողովակները: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում հունիսի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործը և ուղարկվել ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին