Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը փոխմարզպետներ է նշանակել

22 Հունիս, 2018 12:43
Նիկոլ Փաշինյանը փոխմարզպետներ է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտաշես Նիկոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։ 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Արտաշես Նիկոյանին ազատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ։

Մեկ այլ որոշմամբ՝ Նարեկ Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Նարեկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ»,-ասված է որոշման մեջ։

Անդրեյ Ղուկասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակաի պաշտոնում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Անդրեյ Ղուկասյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ»,-ասված է որոշման մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին