Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ 10 նահանգ դատի է տվել Թրամփին

22 Հունիս, 2018 12:14
ԱՄՆ 10 նահանգ դատի է տվել Թրամփին

Իրավապաշտպան կազմակերպությունները, մի քանի տարածաշրջանների ղեկավարներն ու ԱՄՆ գլխավոր դատախազը միավորվել են ներգաղթյալների ընտանիքների բաժանման դեմ պայքարին, հաղորդում է Usa.one-ը:

Ընդհանուր առմամբ 10 նահանգ դատի է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Նահանգների ներկայացուցիչների խոսքով՝ Թրամփի ստորագրած օրենքը չի լուծում ստեղծված իրավիճակը, և օրենքում չի ասվում, թե երբ ներգաղթյալներին կվերադարձնեն իրենց երեխաներին:

Խումբը, որը մտադիր է կոլեկտիվ հայց ներկայացնել Թրամփի դեմ, կգլխավորի ԱՄՆ գլխավոր դատախազ Բոբ Ֆերգյուսոնը: Այդ գործընթացին մտադիր են միանալ նաև հայտնի փաստաբաններ Մերիլենդից և Մասսաչուսեթսից:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին