Կարևոր իրադարձություններ

Գերմանացի պատգամավորի մուտքը Թուրքիա արգելվել է՝ PKK-ին աջակցելու մեղադրանքով

22 Հունիս, 2018 11:45
Գերմանացի պատգամավորի մուտքը Թուրքիա արգելվել է՝ PKK-ին աջակցելու մեղադրանքով

Գերմանիայի «Ձախերի» կուսակցության պատգամավոր Անդրեյ Հունքոյին արգելվել է մուտք գործել Թուրքիա։ ԵԱՀԿ-ի կողմից որպես ընտրական դիտորդ Վիեննայից Թուրքիա մեկնել պատրաստվող Հունքոն ստիպված է եղել իջնել ինքաթիռից, քանի որ տեղեկություն է ստացվել, որ նրա մուտքը Թուրքիա արգեված է։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Թեմային անդրադարձած Հունքոն տեղեկացրել է, որ 2011թ․ մինչ օրս, որպես Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր, դիտորդական առաքելություն է իրականացրել Թուրքիայում անցկացվող ընտրություններում։ Սակայն այս անգամ, երբ նա արդեն Վիեննայում թռիչքի պատրաստվող ինքնաթիռում է եղել, Թուրքիայի ԵԱՀԿ ներկայացուցիչ դեսպանը հաղորդել է մուտքի արգելքի մասին։

Բունդեսթագի պատգամավոր Անդրեյ Հունքոն ավելի վաղ մասնակցել էր Գերմանիայում PKK–ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) գործունեության արգելքի դեմ կազմակերպված միջոցառումներին։ Նա նաև լուսանկարվել էր PKK–ի դրոշով։ Այդ պատճառով թուրքական կողմը նրան մեղադրում է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող PKK-ին աջակցելու մեջ և չի թույլատրում մուտք գործել Թուրքիա:

Մյուս կողմից, Թուրքիա մուտք գործելու իրավունք չի տրվել նաև իրաքյան ծագմամբ շվեդիացի պատգամավոր Ջաբար Քարիմ Ամինին։ Վերջինս ժամանել է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայան, սակայն տեղի անվտանգության աշխատակիցները տեղեկացրել են, որ նրա մուտքը Թուրքիա արգելված է։ Ամինը հարկադրված է եղել վերադառնալ Ստոկհոլմ։

 

Լրահոս

Դիտել ավելին