Կարևոր իրադարձություններ

Գյումրին նոր ոստիկանապետ ունի

22 Հունիս, 2018 12:00
Գյումրին նոր ոստիկանապետ ունի

 Երեկ Վալերիյ Օսիպյանի հրամանով Գյումրու «Մուշ» բաժնի ոստիկանապետ է նշանակվել Խորեն Բարխոյանը։ Այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։ Խորեն Բարխոյանը մի կարճ ժամանակահատված պաշտոնավարել էր Գյումրու ոստիկանության այս նույն բաժնում, սակայն Վլադիմիր Գասպարյանի հրամանով տեղափոխվել էր Երևան։

Իսկ ԱԺ ընտրություններին ընդառաջ Վլադիմիր Գասպարյանը, պաշտոնազրկելով Արթիկի երկարամյա ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանին, այդ պաշտոնում նշանակել էր Խորեն Բարխոյանին։

Վերջինս, ի դեպ, ծնունդով Արթիկից է։ Սակայն Արթիկի ոստիկանապետի պաշտոնում էլ Վլադիմիր Գասպարյանը երկար չթողեց Խորեն Բարխոյանին, նրան փետրվարին անակնկալի բերեց՝ պաշտոնազրկելով ու կադրերի ռեզերվ ուղարկելով։

 

Լրահոս

Դիտել ավելին