Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483

  • EUR

    564,5
    572,5

  • RUB

    7,18
    7,43

Կարևոր իրադարձություններ

Արտակ Հերիքյանի` աշխատանքից ազատվելը կապ ունի՞ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ

22 Հունիս, 2018 11:00
Հեղինակ՝ Արտակ Հերիքյան
Արտակ Հերիքյանի` աշխատանքից ազատվելը կապ ունի՞ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ

Արտակ Հերիքյանը գրում է.

«Սիրելի’ հեռուստադիտողներ, շնորհակալություն քաջալերող ջերմ խոսքերի համար: Շատ հարազատ հեռուստաընկերությունից անսպասելի հեռանալը, իրոք, հեշտ չէր:

Հիմա արդեն կարեւոր չէ` ինչու թողեցի գործս, բայց մի պարզաբանում ինձ կարեւոր է թվում:

Առցանց լրատվամիջոցների իմ մի քանի գործընկերներ աշխատանքից ազատվելս փորձեցին կապել վարչապետի հայտնի գրառման հետ:

Երկուշաբթի երեկոյան Նիկոլ Փաշինյանը «որոշ հեռուստաընկերությունների» հորդորեց «չիրականացնել հակապետական քարոզություն»։

Երեքշաբթի Հանրային հեռուստաընկերությունը որոշեց դադարեցնել ինձ հետ աշխատանքային պայմանագիրը:

Այսպիսի «կասկածելի» ժամանակագրությունը մի քանի լրատվամիջոցի առիթ տվեց հապճեպ եզրակացնել` ... ուրեմն, Հանրայինն էր «հակապետականը»։ Նույնիսկ չզլացան «Օրակարգի» վերջին թողարկումներում «իրեղեն ապացույցներ» պեղել:

Կարծում եմ գործընկերներս հետո համոզվեցին, որ թյուրիմացություն էր այդպես մտածելը, բայց լրատվական վազքի մեջ ժամանակ չգտան դա բացատրել իրենց լսարանին:

Սիրելի’ հեռուստադիտողներ, համոզված եմ, որ հակապետական քարոզչություն անելու կասկածները որեւէ առնչություն չունեն «Օրակարգ» լրատվական ծառայության ղեկավար- պրոդյուսերի պաշտոնում իմ գործունեության հետ»:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին