Կարևոր իրադարձություններ

Ծնողներից բաժանված շուրջ 500 երեխա ԱՄՆ՝ ընտանիքների մոտ է վերադարձել

22 Հունիս, 2018 11:00
Ծնողներից բաժանված շուրջ 500 երեխա ԱՄՆ՝ ընտանիքների մոտ է վերադարձել

Ապօրինի ներգաղթյալների շուրջ 500 երեխա ԱՄՆ՝ իրենց հարազատների մոտ է վերադարձել այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի սահմանը ապօրինի հատածներին ընտանիքներից բաժանելու երևույթը դադարեցնելու մասին հրամանագիր ստորագրեց։ 

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության տվյալներով՝ ապրիլի 19-ից մայիսի 31-ը շուրջ 2 հազար երեխաներ բաժանվել են ծնողներից։

Նշված հրամանագիրը Թրամփը ստորագրել է հունիսի 20-ին։ Իսկ հունիսի 19-ին երեխաներին ընտանիքներից բաժանելը նա բացատրել էր երկրի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին