Կարևոր իրադարձություններ

«Ո՞վ է Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռներ վաճառել»

22 Հունիս, 2018 10:12
Հեղինակ՝ Սուրեն Սարգսյան
«Ո՞վ է Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռներ վաճառել»

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գրում է․

«Այսօր հայտնի է դարձել, որ ադրբեջանական ռազմաօդային ուժերը ձեռք են բերել ամերիկյան արտադրության Բելլ 412 ուղղաթիռներ, որոնք կցուցադրվեն շքերթի ժամանակ։ Ցանկանում եմ նշել, որ ըստ ամերիկյան օրենսդրության ԱՄՆ-ն իրավունք չունի զենք վաճառել հակամարտող կողմերին։

Մեր ԱԳՆ-ն, ՊՆ-ն, ԱԽՔ-ը, ինչպես նաև ԱՄՆ-ում գործող կազմակերպությունները շտապ պետք է միջոցներ ձեռնարկեն պարզելու համար, թե ով է վաճառել, կամ վերավաճառել ուղղաթիռները Բաքվին։ 
Նշեմ, որ այս ուղղաթիռները գտնվում են Սաուդյան Արաբիայի, Պակիստանի, Թուրքիայի և մի շարք այլ երկրների սպառազինության մեջ»։

 

Լրահոս

Դիտել ավելին