Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    482,5

  • EUR

    559
    567

  • RUB

    7,46
    7,71

Կարևոր իրադարձություններ

Եվս մի քանի նման անհրավեր այցելություն, ու կարելի է սկզբի համար արտաքին պարտքը փակել. «Փաստ»

22 Հունիս, 2018 09:57
Եվս մի քանի նման անհրավեր այցելություն, ու կարելի է սկզբի համար արտաքին պարտքը փակել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԱԾ և ոստիկանության գործողությունների մեջ հատկապես առանձնանում են կանխիկ գումարների հայտնաբերման փաստերը, երբ, ասենք, միայն մի օբյեկտից կամ այդ օբյեկտի տիրոջ տնից առգրավվում է, ոչ ավել, ոչ պակաս, ասենք, երկու միլիոն դոլար: Կանխիկ: Կամ, եթե շատ եք ուզում, «քյաշ»: Մյուսի մոտ հայտնաբերվում է մի քանի անգամ շատ «քյաշ»: Շատերը տարակուսում են. լավ, իրո՞ք այդքան չեն հասկանում, որ նման մեծ քանակի կանխիկ գումար են պահում, առավել ևս այս օրերին, երբ իրավապահները հերթով «սուրճ խմելու» են գնում տարբեր օդիոզների տներ, ամառանոցներ, «օբյեկտներ»: Թե՞ այնքան շատ է ունեցածը, որ դրանց մասին գուցե մոռացել են կամ չեն հասցրել պարտակել: Երեկ մեր խմբագրության աշխատակազմի «օրվա հումորը» այս թեմայով էր՝ ըստ երևույթին դա էլ նրանց խորովածի կրակի կպչանն է եղել: Սև հումոր է, համաձայն ենք, ու ավելի զվարճալի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ, արտասվելու աստիճան տխուր:

 

Զուտ հոգեբանական ասպեկտից եթե դուրս գանք, ապա իրականում լակմուսի լավագույն թուղթը հենց հայտնաբերվող «քյաշ» գումարներն են, աներևակայելի չափերի: Աներևակայելի հենց կանխիկի առումով, որոնց օրինականության հարցը շատ դժվար կլինի ապացուցել: Նույնիսկ սարսափելի է երևակայել, թե ինչ գումարներ են «պտտվել» որոշ շրջանակներում, երբ երկիրդ տոտալ աղքատության մեջ է, երբ արտաքին պարտքդ վաղուց հատել է կրիտիկական շեմը, երբ պետությունն ուղղակի տարիներ շարունակ ի վիճակի չէ կենսաթոշակ բարձրացնել, երբ բազմաթիվ երեխաներ անկողին են մտնում ու լուսաբացը դիմավորում մի կտոր հացի երազանքով: Ու նման պարագայում, միևնույն է, անհնար է զերծ մնալ հուզականությունից ու չհարցնել. լավ, տղերք, դուք գիշերները ո՞նց եք գլուխներդ բարձին դրել տարիներ շարունակ, ընդհանրապես ո՞նց եք ապրել: Չէ, ճիշտ չհասկացաք, ինչպես միշտ, տղերք. մենք գիտենք, որ լավ եք ապրել, շատ–շատ լավ: Սակայն ապրե՞լ եք, արդյոք: Դուք կիմանաք...

 

Բայց երևի պետք է էլի հումորով ավարտենք, թեպետ այս պարագայում ևս հումորի մեջ մի քիչ... հումոր կա: Ասում են՝ ևս մի քանի նման անհրավեր այցելություն, ու կարելի է սկզբի համար արտաքին պարտքը փակել...

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին