Կարևոր իրադարձություններ

Կոնջորյանն ու 21 միլիոնի փոխառությունները. «Փաստ»

22 Հունիս, 2018 09:52
Կոնջորյանն ու 21 միլիոնի փոխառությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեկ ամիս առաջ ԱԺ պատգամավոր դարձած Հայկ Կոնջորյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Կոնջորյանը հայտարարագրել է «VOLKSWAGEN GOLF 2.0» մակնիշի ավտոմեքենա և 21 միլիոն 300 հազար դրամ փոխառություններ: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 2 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 1 միլիոն 534 հազար դրամ, որը նրա՝ հունվար–մայիս ամիսներին ստացած աշխատավարձն է: Կոնջորյանի պաշտոնական կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա ստացել է պատմաբանի կրթություն: 2011թ. «Երիտասարդ գիտնականների և ասպիրանտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահն է։ 2011–2015 թթ. եղել է Ազգային ժողովին կից` երիտասարդական խորհրդարանի անդամ։ 2018 թ.–ից «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ է: 2013–2014 թթ. դասախոսել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին