Կարևոր իրադարձություններ

Ահա, թե ինչին էր սպասում Մանե Թանդիլյանը. «Փաստ»

22 Հունիս, 2018 09:43
Ահա, թե ինչին էր սպասում Մանե Թանդիլյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարական ներկայացնելու օրը «Փաստի» լրագրողը դիմել էր տիկին Թանդիլյանին՝ մի քանի պարզաբանող հարցերի պատասխաններ ստանալու ակնկալիքով: Խնդրեցին հարցերը գրավոր ուղարկել, ուղարկեցինք: Հետո մի քանի ժամ անց օգնականի միջոցով տարբեր պատճառներ սկսեցին ներկայացնել՝ հարցերին չպատասխանելու համար: Սակայն դրանցից առաջնայինը ոչ բառացի ձևակերպմամբ այն էր, որ վարչապետը Մոսկվայում է, գա, որոշում կայացնի, նոր խոսենք: Չափազանց ակնհայտ էր, որ սպասողականությունը դիմումը մակագրելուն չի վերաբերում, այլ չմակագրելուն: Հակառակ դեպքում ոչինչ չէր կարող խանգարել վերջնական հրաժարական տված նախկին պաշտոնյային պատասխանել մի քանի անմեղ հարցերի: Եվ ահա երեկ պարզվեց, որ սպասումներն իզուր չէին: Վարչապետը հրաժարականը չընդունեց: Իր հերթին՝ դեռ մեկ շաբաթ առաջ հակասությունների պատճառով հրաժարական տված Թանդիլյանը երեկ ասաց. «Համոզված եմ, որ նոր կառավարությունը կարող է առկա խնդիրները լուծել բարձր մակարդակով և սեղմ ժամկետներում»: Ինչպես ասում են՝ տա Աստված:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին