Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    544
    552

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

 

ՔՊ–ական նախարարը 12 միլիոնից ավելի փոխառություններ ունի. «Փաստ»

22 Հունիս, 2018 09:14
ՔՊ–ական նախարարը 12 միլիոնից ավելի փոխառություններ ունի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայիսի 11–ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար նշանակված Սուրեն Պապիկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

 

Սուրեն Պապիկյանը հայտարարագրել է մեկ հողամաս ու «NISSAN TEANA 2.3» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է փոխառություններ, որոնք կազմել են 12 միլիոն 726 հազար դրամ:

Դրամական միջոցները մայիսի 11–ի դրությամբ կազմել են 1 միլիոն 300 հազար դրամ ու 1400 ամերիկյան դոլար, իսկ եկամուտները՝ 1 միլիոն 801 հազար դրամ, որը երեք տարբեր աշխատավարձերի հանրագումար է:

Սուրեն Պապիկյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, մասնագիտությամբ պատմաբան է: 2009–2011 թթ. գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը: 2010– 2016 թթ. իբրև պատմության ուսուցիչ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թ.՝ «Քվանտ» վարժարանում: 2012–2016 թթ. սովորել  է Սանկտ Պետերբուրգի պետական համալսա–րանի ասպիրանտուրայում:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին