Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    486
    489

  • EUR

    547
    555

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

Մի քիչ տրամաբանությունը լարեք ու մտածեք, թե այդ ինչ պետք է վաճառեն ակումբում, որ 2 մլն-ին մոտ «քյաշ» գումար լինի. «Փաստ»

22 Հունիս, 2018 09:04
Մի քիչ տրամաբանությունը լարեք ու մտածեք, թե այդ ինչ պետք է վաճառեն ակումբում, որ 2 մլն-ին մոտ «քյաշ» գումար լինի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գուրգեն Եղիազարյանը, ով մոտ 15 տարի գործունեություն է ծավալում ընդդիմադիր դաշտում, կարծում է, որ բավականին թշնամիներ ունի իշխանական նախկին վերնախավում, որոնք միլիոնավոր դոլարներ ունեն: «Փաստ»-ի հետ զրույցում նա ասաց, որ այդ է պատճառը, որ ամեն վայրկյան էլ կարող են նրան վարկաբեկելու համար այս կամ այն բլոգերին վճարել, որպեսզի իր ասածները քննադատեն: Խոսելով ԱԱԾ-ի պետի՝ իրեն ու Ն. Փաշինյանին թիրախավորելու հայտարարության մասին իր հայտնած տեսակետի մասին, նա նշեց, որ ինքը ընդամենը մեկնաբանել է այն:

«Ես ընդամենը փակագծերն եմ բացել՝ ասելով, որ, այո՛, այդ երկու պաշտոնյայի դեմ պայքարելու դիմաց շուրջ 50 միլիարդ դոլար է դրած: Եվ պարզ է, որ այդ մարդիկ չեն ցանկանում ամեն ինչից զրկվել»,- ասաց Գ. Եղիազարյանը:

Խոսելով ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանի այն հայտարարության մասին, որ եթե Մանվել Գրիգորյանի թալանածը համեմատենք մյուսների հետ, ապա առաջին 100-յակում նա չի հայտնվի, Գ. Եղիազարյանն ասաց. «Հայաստանը թալանի առումով իսկական Կլոդայքն է: Թալանչիներին և միլիարդավոր դոլարներ հայտնաբերելու անսահման հնարավորություններ կան»,- ասաց Գ. Եղիազարյանը:

Խոսելով «Յանս» ակումբում մոտ 2 մլն դոլար գումար հայտնաբերելու մասին, ԱԱԾ նախկին պետի տեղակալն ասաց, որ այդքան «քյաշ» գումար հայտնաբերելու հարցը պետք է պարոն Վ. Օսիպյանին ուղղել, բայց կարելի է նաև մտածել, թե ինչ են վաճառել, որ այդքան գումար է եղել:

«Մի քիչ տրամաբանությունը լարեք ու մտածեք, թե այդ ինչ պետք է վաճառեն ակումբում, որ 2 մլն-ին մոտ «քյաշ» գումար լինի՝ երեք բան»,- ասաց Գ. Եղիազարյանը:

Հարցին՝ թմրանյութե՞ր, զե՞նք, կանա՞յք, ԱԱԾ նախկին պետն ասաց. «Դա դուք ասացիք: Հիմա տրամաբանեք, թե դրանցից որը կլինի: Եթե երեք անգամ գնաք ակումբ, առանց օպերատիվ փորձի կիմանաք, թե այդ 3-ից որն է այնտեղ վաճառվել»,- ասաց Գ. Եղիազարյանը: Խոսելով հերոսի անվան տակ սեփական «հերոսություններն» անելու մասին՝ նա նշեց, որ նման մարդիկ ոչ թե հերոսներ են եղել, այլ հակահերոսներ, որոնք, ցավոք, հերոսացվել են ինչ-ինչ մարդկանց կողմից: 

«Պետք է վերլուծել, թե ում էր պետք Մանվել Գրիգորյանին հերոսացնել և անձեռնմխելի դարձնել: Ո՞ւմ պատվերն էին նրանք կատարում, ինչո՞ւ: Չէ՞ որ այդ չակերտավոր հերոսները կամ հակահերոսները հիմնականում զբաղվում էին ընտրություններով, որպեսզի ՀՀԿ-ն հերթական ընտրությունների ժամանակ վախի, ստորացման, հաշվեհարդարի ազդեցության տակ ձայն հավաքի: Այդ ամենը կբացահայտվի, և դա սարսափների սարսափն է, որը մինչև այսօր իրենից դեռ շատ լուրջ վտանգ է ներկայացնում»,- ասաց Գ. Եղիազարյանը:

Նրա կարծիքով, երկրին դեռևս պերմանենտ հեղափոխություն է սպառնում, որովհետև հակահեղափոխական ալիքը մշտապես զուգահեռ մեր իրականության հետ է ընթանալու: 

«Մենք դրանից դեռ երկար ժամանակ չենք կարողանալու ձերբազատվել: Այդ իսկ պատճառով ուժերի գերագույն լարում է հարկավոր: Եվ Աստված չանի, որ երկրապահները դեռ ձայներ բերելու հնարավորություն ունենան: Երկիրը կկործանեն: Հատկապես վերջին 10 տարին մեր երկիրը տոտալ թալանի է ենթարկվել, որի արդյունքում եղել են դիակներ, վիրավորներ, առևանգվածներ, բանտախցերում հանիրավի հայտնվածներ և այլն: Իսկ հիմա ոչ միայն քարերը հավաքելու, այլև նետելու ժամանակն է»,- ասաց Գ. Եղիազարյանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին