Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    482,5

  • EUR

    560,5
    568,5

  • RUB

    7,49
    7,74

Կարևոր իրադարձություններ

Հայկ Մարությանը անդամագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը

22 Հունիս, 2018 08:40
Հայկ Մարությանը անդամագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երեկ հայտնի դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, դիմում է գրել եւ անդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Ուշագրավ է, որ 2017-ին, երբ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրն» ուներ Հայկ Մարությանի եւ այլ հայտնի անձանց կարիքը՝ ԱԺ ընտրություններին մասնակցելու ժամանակ ներկայանալի ցանկով հանդես գալու համար, մեր տեղեկություններով, նա հրաժարվել է ընդգրկվել «Ելքի» ցուցակում։ Պատճառաբանել է իր ապաքաղաքական կեցվածքով եւ զբաղվածությամբ։ Մեկ տարի անց, փաստորեն, իրողություններ են փոխվել, եւ նա որոշել է քաղաքական գործունեությամբ զբաղվել՝ անդամագրվելով իշխանական կուսակցությանը»։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին