Կարևոր իրադարձություններ

Մեդալի հակառակ կողմը․ «Հրապարակ»

22 Հունիս, 2018 08:28
Մեդալի հակառակ կողմը․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երեկ Ազգային անվտանգության ծառայության «ձեռքը» հասավ ռեժիմի մեկ այլ կարկառուն ներկայացուցչի՝ Շմայսին, ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին։ Եթե հետեւենք ոստիկանության եւ ԱԱԾ-ի հետագծին, ապա մի բան պարզ է, որ նրանք «այցելում» են այն մարդկանց, ովքեր հիմնովին վարկաբեկվել են այս տարիներին՝ իրենց պահվածքով, իրենց վարք ու բարքով, իրենց ծավալած գործունեությամբ։ Սա մի կողմից ահազանգ է՝ ուղղված այն մարդկանց, ովքեր հաշվի չեն նստում հասարակական կարծիքի հետ, կոպտում ու վիրավորում են լրագրողներին եւ ժամանակի ընթացքում այնքան են մեծամտանում, որ կարծում են, թե իրենց դեմ խաղ չկա, եւ դատ ու դատաստան էլ չի սպառնում։ Հիմա բոլոր լկտիացածները դաս կքաղեն սրանից եւ կհասկանան, որ արդարադատության ձեռքը բոլորին կարող է հասնել՝ անգամ ամենապաշտպանվածներին։ Նաեւ կհասկանան, որ չի կարելի անտեսել մամուլի հրապարակումները՝ չէ՞ որ դրանք են ձեւավորում հանրային կարծիքը, որի բացասական կրիտիկական «զանգվածը» կարող է մի օր ԱԱԾ-ի ու ոստիկանության «այցերի» ձեւով արտահայտվել։ Բայց այս խնդիրը նաեւ մեդալի հակառակ կողմն ունի։ Այս «այցերը» շարունակվելու դեպքում մի օր հանկարծ ընտրողը կհասկանա, որ բարեգործությունը որպես ընտրակաշառք դիտող եւ արդարացիորեն դրա դեմ պայքարող մեր իշխանությունը, փաստորեն, ԱԱԾ-ն ու ոստիկանությունն է որպես ընտրական «գործիք» կիրառում՝ ընտրությունների շեմին իրականացվող այս գործողություններից ակնկալելով ռեյտինգի բարձրացում եւ քաղաքական կապիտալի կուտակում։ Բացասական իմիջով, թալանչու եւ հանցագործի համարում ունեցող մարդկանց խուզարկություններն ու բերման ենթարկելը, բնականաբար, հետո հետ են վերադառնալու իշխանություններին՝ քվեների տեսքով։ Իսկ թե ով կդատվի, ով՝ ոչ, արդեն էական չի լինի»։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին