Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    482,5

  • EUR

    559
    567

  • RUB

    7,46
    7,71

Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կոնֆլիկտ է առաջացրել նրա ընտանիքում․ «Հրապարակ»

22 Հունիս, 2018 08:18
 Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կոնֆլիկտ է առաջացրել նրա ընտանիքում․ «Հրապարակ»

 «Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երեկվանից ոստիկանությունը շուրջօրյա հսկողություն է սահմանել Մանվել Գրիգորյանի եւ որդու՝ Կարեն Գրիգորյանի առանձնատների մոտ: Բանն այն է, որ Էջմիածնում կան մարդիկ, որոնք ուզում են վրեժխնդիր լինել, քարեր են նետել նրանց տների ուղղությամբ, վախեցրել երեխաներին: Ի դեպ, որոշ տեղեկություններով, գեներալի ձերբակալությունը կոնֆլիկտ է առաջացրել նրա ընտանիքում՝ որդիների եւ կնոջ միջեւ։ Որդիները Նազիկին մեղադրել են, որ իր պատճառով է հայրն այսօր հայտնվել նման վիճակում: Երեկ տեղեկացանք նաեւ, որ Մանվել Գրիգորյանին պատկանող Էջմիածին-Երեւան տաքսիների գծի վարորդներն անհնազանդություն են դրսեւորել եւ գիծը նայողներին ասել են, որ իրենք այլեւս ազատ քաղաքացիներ են ու չեն պատրաստվում գծի փող տալ: Բայց ընտանիքին պատկանող Զվարթնոցի գազալցակայանը երեկ վերսկսել է աշխատանքը»:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին