Կարևոր իրադարձություններ

ՀՔԾ-ն կարճել է Ն. Փաշինյանի, Ա. Միրզոյանի, Ս. Միքայելյանի ձերբակալության փաստով քննված քրեական գործի վարույթը

21 Հունիս, 2018 19:19
ՀՔԾ-ն կարճել է Ն. Փաշինյանի, Ա. Միրզոյանի, Ս. Միքայելյանի ձերբակալության փաստով քննված քրեական գործի վարույթը

Երևան քաղաքում 2018թ. ապրիլի 13-ից 22-ը տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 2251-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով քննված քրեական գործով 2018թ.-ի ապրիլի 22-ին ձերբակալվել էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը:

Քրեական հետապնդում էր իրականացվում նաև Դավիթ Սանասարյանի, Արմեն Գրիգորյանի, Լևոն Բարսեղյանի, Տիգրան Մազմանյանի, Նաիրի Սարգսյանի, Էրիկ Խաչատրյանի, Գևորգ Մանուկյանի, Գոռ Միրզոյանի և Հայկարամ Մնացականյանի նկատմամբ:

ՀՔԾ-ից տեղեկացնում են, որ 2018թ.-ի հունիսի 21-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ վերը նշված անձանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:

 

Լրահոս

Դիտել ավելին