Կարևոր իրադարձություններ

«Ուրալ»-ի շրջվելու հետևանքով վիրավորված զինծառայողները շուտով դուրս կգրվեն հիվանդանոցից

21 Հունիս, 2018 17:40
«Ուրալ»-ի շրջվելու հետևանքով վիրավորված զինծառայողները շուտով դուրս կգրվեն հիվանդանոցից

Արարատի մարզում հունիսի 19-ին «Ուրալ»-ի շրջվելու հետևանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակը բավարար է, նրանք շուտով դուրս կգրվեն հիվանդանոցից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

 

Նրա խոսքով՝զինծառայողները բոլոր թեթև վնասվածքներ էին ստացել: «Կենտրոնական կլինիկական հոսպիտալ զինծառայողները տեղափոխվել էին հետազոտություններ անցնելու: Ոչ մի լուրջ բան չկա, այսօր կամ վաղը նրանք դուրս կգրվեն հիվանդանոցից»,-ասաց խոսնակը:

Արարատի մարզի Լանջանիստի ոլորաններում հունիսի 19-ին պաշտպանության նախարարությանը պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա էր շրջվել: Վիրավոր հինգ զինծառայողները տեղափոխվել էին Վեդու բժշկական կենտրոն, ապա «Մուրացան» կենտրոնական զինվորական հոսպիտալ: Վթարի հետևանքով վիրավորված զինծառայողները ժամկետային զինծառայողներ են և սպաներ:

 

Լրահոս

Դիտել ավելին