Կարևոր իրադարձություններ

Եվրամիությունը 3 մլն եվրո է հատկացնում Հայաստանում սիրիացի փախստականներին

21 Հունիս, 2018 15:00
Եվրամիությունը 3 մլն եվրո է հատկացնում Հայաստանում սիրիացի փախստականներին

Եվրամիությունը 3 մլն եվրո է հատկացնում Հայաստանին՝ երկրում սիրիացի փախստականներին ինտեգրելու նպատակով:

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, այս մասին հայտարարվել է ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակում ստեղծված գործընկերության խորհրդի գումարած առաջին նիստում:

Նշվում է, որ ԵՄ-ն գումարը կենտրոնացրել է «Մադադ» հիմնադրամում:

Ավելի վաղ, տեղի է ունեցել Եվրոպական Միության եւ Հայաստանի գումարած գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը:Եվրամիությունը ողջունել է կոռուպցիայի դեմ պայքարի Հայաստանի կառավարության հանձնառությունը եւ այս ուղղությամբ կառավարության ձեռնարկած հստակ գործողությունները:

Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել ընդլայնելու եւ խորացնելու համագործակցությունն այս նոր իրավական փաստաթղթի, Արեւելյան գործընկերության եւ վերանայված Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում:

 

Լրահոս

Դիտել ավելին