Կարևոր իրադարձություններ

Արմեն Լամբարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

21 Հունիս, 2018 14:40
Արմեն Լամբարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր բավարարեց «Սասնա ծռեր»  խմբի անդամ Արմեն Լամբարյանի պաշտպանի միջնորդությունը և Լամբարյանն ազատ կարձակվի 500,000 դրամ գրավի դիմաց։

Հիշեցնեք, որ նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: 


 

Լրահոս

Դիտել ավելին