Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    487

  • EUR

    549
    557

  • RUB

    7,26
    7,51

Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբանի ընտանիքը լուրջ խնդիրներ ունի. «Հրապարակ»

21 Հունիս, 2018 08:25
Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբանի ընտանիքը լուրջ խնդիրներ ունի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ինչպե՞ս անել, որ թացը չորի հետ չխառնվի, բանակի համար ազնիվ ու արդարացի զայրույթը չվերածվի հաշվեհարդարի ալիքի եւ մարդորսության։ Ինչպե՞ս անել, որ հանցագործն իրեն հասանելի պատիժ ստանա, բայց նրա ընտանիքը, զավակները չտուժեն, որովհետեւ «որդին հոր համար պատասխանատու չէ»։ Ինչպե՞ս անել, որ արդարադատությունը գործի ամբողջ ուժով, բայց պահպանվեն հումանիզմի, մարդու իրավունքների պաշտպանության բոլոր կոնվենցիաներն ու նորմերը։ Երեկ մենք տեղեկացանք, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբանի ընտանիքը լուրջ խնդիրներ ունի, անգամ երեխաներին են սկսել հալածել ու վիրավորել։ Սա, կներեք, արդեն բոլոր պատկերացումներից դուրս իրողություն է եւ պետք է մերժվի հիմքից։ Սրանք հիվանդ հասարակությանը, հետամնաց երկրին, բռնապետություններին բնորոշ դրսեւորումներ են։ Չորրորդ դասարանի կրթությամբ մարդն էլ պետք է իմանա, որ բոլորը, բոլոր պետություններում պաշտպանության իրավունք ունեն՝ անգամ մարդասպանները։ Ավելին՝ ինչքան ծանր է հանցագործությունը, այնքան անհրաժեշտ է պաշտպանությունը, քանզի վաղը կարող է կայացված դատավճիռը վիճարկվել՝ հենց ոչ պատշաճ պաշտպանության հիմքով։ Մեր 30-ամյա պատմության ամենազազրելի ոճրագործն անգամ՝ Նաիրի Հունանյանը, փաստաբան ուներ եւ պաշտպանված էր դատարանում։ Անցել են «սամասուդի» ժամանակները, սա 37 թիվը չէ, որ ազգուտակով, հարեւան-բարեկամով մարդկանց Սիբիր քշեն կամ առանց դատուդատաստանի գնդակահարեն։ Եթե մենք քաղաքակիրթ հասարակություն ենք, չպիտի գործենք ոհմակի սկզբունքներով եւ չպիտի ոտնահարենք ոչ մեկի իրավունքները, անգամ վերջին չարագործներինը։ Ի վերջո, պետք է թողնենք, որ արդարադատության ատյաններն առանց ճնշումների գործեն եւ հանցագործին իր կատարածին համարժեք պատիժ նշանակեն։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին