Կարևոր իրադարձություններ

Թրամփը պատրաստվում է վերջ դնել՝ անօրինական միգրանտներին երեխաներից բաժանելու պրակտիկային

20 Հունիս, 2018 22:35
Թրամփը պատրաստվում է վերջ դնել՝ անօրինական միգրանտներին երեխաներից բաժանելու պրակտիկային

ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է փաստաթուղթ ստորագրել, որը վերջ կտա անլեգալ ներգաղթյալների երեխաներին ընտանիքներից բաժանելու պրակտիկային։ 

Այս մասին ամերիկյան առաջնորդը հայտարարել է Սպիտակ տանը օրենսդիրների հետ հանդիպման ժամանակ։   

«Մենք կարեկցում ենք նրանց, և մենք ուզում ենք, որ ընտանիքները միասին լինեն, դա շատ կարևոր է։ Մի որոշ ժամանակ հետո ես փաստաթուղթ կստորագրեմ, որը վերջ կտա այդ պրակտիկային»,– Թրամփին է մեջբերում NBC հեռուստաընկերությունը։  ԱՄՆ նախագահը մանրամասնել է, որ փաստաթուղթը ստորագրվելու է հունիսի 20-ին, տեղական ժամանակով օրվա երկրորդ կեսին։

 

Լրահոս

Դիտել ավելին