Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ի հանձնաժողովը Ասադին մեղադրել է սեփական ժողովրդին սովահարության ենթարկելու համար

20 Հունիս, 2018 22:20
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ասադին մեղադրել է սեփական ժողովրդին սովահարության ենթարկելու համար

Սիրիայի կառավարական ուժերը և նրանց աջակցող խմբերը ռազմական և մարդկության դեմ հանցագործություններ են կատարել գրոհայինների վերահսկողության տակ գտնվող մերձդամասկոսյան Արևելյան Ղուտա բնակավայրի շրջափակման ժամանակ:

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՄԱԿ-ի՝ Սիրիայում մարդու իրավունքների խախտումների հետաքննության անկախ միջազգային հանձնաժողովի նոր զեկույցում: Դիտորդները մատնանշում են, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերը Արևելյան Ղուտան շրջափակել էին 2013-ին, որից հետո անցել էին «պատերազմի միջնադարյան մեթոդների»:

Նշվում է, որ «ժամանակակից պատմության ամենաերկարատև շրջափակման» ժամանակ նրանք հատուկ սովամահության էին ենթարկում տեղի 256 000 բնակչի՝ այդպիսով հյուծելով ինչպես գրոհայիններին, այնպես էլ խաղաղ բնակչությանը: Նման գործունեությունն անօրինական է:

 

Լրահոս

Դիտել ավելին