Կարևոր իրադարձություններ

Գերմանիայի քաղաքական գործիչները պահանջում են հավաքականից հեռացնել Օզիլին և Գյունդողանին

20 Հունիս, 2018 21:16
Գերմանիայի քաղաքական գործիչները պահանջում են հավաքականից հեռացնել Օզիլին և Գյունդողանին

Գերմանական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամները կոչ են արել Գերմանիայի հավաքականի ղեկավարությանը՝ ԱԱ-2018-ին ազգային թիմի կազմից հեռացնել Մեզութ Օզիլին և Իլկայ Գյունդողանին, ովքեր ավելի վաղ նկատվել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ և լուսանկարվել էին երկրի լիդերի հետ:

«Օզիլը և Գյունդողանը չեն բարձրացնում Գերմանիայի հավաքականի թիմային ոգին, որովհետև մարդիկ, ովքեր իրենց համարում են թիմի անդամ կիսով չափ, չեն կարող ունենալ իսկական մարտական տրամադրվածություն:

Յոախիմ Լյովը պետք է խաղացողներին տուն ուղարկի: Կան այլ ֆուտբոլիստներ, որոնք հպարտանում են իրենց երկրով: Օզիլը և Գյունդողանը պետք է տեղ ազատեն այն խաղացողների համար, ովքեր ավելի շատ հարգանք են մատուցում Գերմանիային, քան Թուրքիայի նախագահին»,- կուսակցության ներկայացուցիչ Իերն Քենինքի խոսքերն է մեջբերում Reuters-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին