Կարևոր իրադարձություններ

Յուլյա Տիմոշենկոն հայտարարել Է, որ պայքարելու Է Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար

20 Հունիս, 2018 21:08
Յուլյա Տիմոշենկոն հայտարարել Է, որ պայքարելու Է Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար

«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ եւ Գերագույն ռադայի համանուն խմբակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն իր թեկնածությունն առաջադրելու Է Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար:  Այդ մասին նա հայտարարել Է հունիսի 20-ին՝ Facebook-ի տեսախորհրդաժողովում պատասխանելով ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին: 

«Այո՛, ես իմ թեկնածությունն առաջադրելու եմ նախագահի պաշտոնի համար»,-պատասխանել Է Տիմոշենկոն:   

Դրա հետ մեկտեղ նա վստահություն Է հայտնել իր հաղթանակի հարցում: 

«Հաղթանակից անմիջապես հետո ես հանրաքվե կանցկացնեմ երկրում կառավարման ձեւը փոխելու շուրջ»,-ընդգծել Է «Բատկիվշչինա»-ի առաջնորդը

 

Լրահոս

Դիտել ավելին