Կարևոր իրադարձություններ

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը մեկնել է Բեյրութ

20 Հունիս, 2018 21:00
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը մեկնել է Բեյրութ

Բասկեստբոլի Հայաստանի ազգային հավաքականը այսօր մեկնել է Բեյրութ, որտեղ հունիսի 21-24-ը կմասնակցի միջազգային մրցաշարի:

Միազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը ուժերը կչափի Լիբանանի, Քաթարի և Եգիպտոսի հավաքականների հետ,- հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Հունիսի 25-ին մեր ընտրանին ընկերական հանդիպում կանցկացնի նաև Սիրիայի հավաքականի հետ:

Հունիսի 26-ին Հայաստանի հավաքականը կմեկնի Կոպենհագեն, որտեղ հունիսի 28-ին, ժամը՝ 18:00-ին (Երևանի ժամանակով՝ 20:00) Եվրո-2021-ի նախընտրական փուլի վերջին խաղում կհյուրընկալվի Դանիայի հավաքականին: 

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչի գլխավորությամբ մրցավայր են մեկնել հետևյալ խաղացողները՝

1. Արագադ Աբրամյան - «Ուրարտու»

2. Քորի Սիլվերսթրոմ Ազադիգյան - «Չիկո Սթեյթ», ԱՄՆ

3. Արտյոմ Թավակալյան - «Դելևր Սթեյթ», ԱՄՆ

4. Ալբերտ Թադևոսյան - «Արցախ»

5. Տադե Կեշիշյան - «Բրիստոլ», ԱՄՆ

6. Զաքարի Թավիթյան - «Վեսթերն նյու Ինգլանդ», ԱՄՆ

7. Արման Հակոբյան - «Արթիկ»

8.Միքայել Հակոբյան - «Սուֆֆոլկ», ԱՄՆ

9.Մեթյու Մադոյան - «Ջոնսոն Ուելս», ԱՄՆ

10.Արամ Արսլանյան - «Լեյք Ֆորեստ», ԱՄՆ

Սևակ Կետենջյանը, Ալլան Հեսսը և Տոդդ Օ՛Բրեյնը հավաքականին կմիանան Լիբանանում, իսկ Լուկաս Ֆիշերն ու Անդրանիկ Չրաբաշը՝ հունիսի 26-ին Կոպենհագենում:

Պատվիրակությունը ղեկավարում է ՀԲՖ փոխնախագահ Արա Պողոսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին