Կարևոր իրադարձություններ

Արցախի կառավարությունը որևէ մեքենա չի հատկացրել Երկրապահ կամավորական միությանը

20 Հունիս, 2018 20:27
Արցախի կառավարությունը որևէ մեքենա չի հատկացրել Երկրապահ կամավորական միությանը

ԱՀ նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում անարադարձել է ԱԱԾ հրապարակած բացահայտումներին ու նշել, որ Արցախի կառավարությունը որևէ մեքենա չի հատկացրել ԵԿՄ-ին:

«Վերջին օրերին ողջ հայությանը ցնցել են Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը հաջորդող՝ ՀՀ ԱԱԾ կողմից հրապարակված բացահայտումները, որոնք անձամբ ինձ համար էլ էին ցավալի

: Դրանց արդյունքում որոշ հարցականներ են առաջացել տեսանյութում երևացող գույքի վերաբերյալ:

Կարծում եմ, որ պետք է բոլորս սպասենք իրավապահ մարմինների մանրազնին աշխատանքին և վճիռներին, որպեսզի կարողանանք վերջնական գնահատական տալ կատարվածին:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոմանք փորձում են շահարկել ԱՀ կառավարության և իշխանությունների անունը՝ անհրաժեշտ եմ համարում պաշտոնապես հայտարարել, որ կառավարության կողմից որևէ մեքենա չի հատկացվել Երկրապահ կամավորական միությանը, և բոլոր նվիրատվությունների ստացման ու բաշխման մասին ժամանակին հրապարակել ենք մանրամասն հաշվետվություններ:

Ավելի հստակ կուզեի ներկայացնել հետևյալ պարզաբանումները՝

1. 2016 թ. ապրիլի 4-ին ԱՀ կառավարության կողմից ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ վարչապետի (այսինքն՝ իմ) գլխավորությամբ՝ նպատակ ունենալով համակարգել համայն հայության կողմից Արցախ ուղարկվող աջակցության ստացման և բաշխման աշխատանքները:

Այն ակտիվորեն գործել է 3-4 ամիս՝ պայմանավորված աջակցության մեծ հոսքով, իսկ ընդհանուր աշխատանքներն ամփոփել ենք նույն տարվա վերջին:

2. Այդ ժամանակահատվածում կառավարությունը ստանում էր բազմապիսի աջակցություն, ներառյալ՝ ֆինանսական, պարենային, մեքենաներ և այլն:

Մի շարք կազմակերպություններ և անհատներ Արցախին են նվիրաբերել ավտոմեքենաներ, որոնք փոխանցվել են գլխավորապես Պաշտպանության բանակին, իսկ մնացածը՝ պետական այլ մարմինների՝ ըստ բարերարների նախընտրության:

Ստորև կարող եք ծանոթանալ կառավարության հրապարակած հաշվետվությանը, որտեղ թափանցիկ ու մանրամասն կերպով ներկայացված են և՛ 219 մեքենաների, և՛ նյութական այլ աջակցության ստացման ու բաշխման տվյալները:

http://gov.nkr.am/…/officia…/item/2016/12/12/hashvetvutyun2/

3. Ինչ վերաբերում է կառավարության հատուկ հաշվեհամարին փոխանցված ֆինանսական նվիրատվություններին, ապա և՛ մուտքերի, և՛ ծախսերի վերաբերյալ հաշվետվությունը ևս ներկայացրել ենք թափանցիկ և հրապարակային կերպով. մանրամասները՝ այս հղմամբ՝

http://gov.nkr.am/…/official-news/item/2017/02/02/hashvetu…/

4. Հիշեցնեմ, որ բացի ֆինանսական և նյութական աջակցությունների ստացման ու բաշխման վերաբերյալ հաշվետվությունների պարբերական հրապարակումից, մենք նաև 2016 թ. օգոստոսին նախաձեռնել էինք մի շարք հանրային գործիչների շրջայց առաջնագիծ՝ ներկայացնելու հատուկ հաշվեհամարի նվիրատվությունների և պետական ու մասնավոր այլ միջոցների հաշվին իրականացված լայնածավալ աշխատանքները:

 

Լրահոս

Դիտել ավելին